Փոխարժեքներ
20 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Քաղաքագետ, ԵՊՀ դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը գրել է․
«Վերջին համարյա բոլոր մտքերս ու գրառումներս այստեղ ավարտում եմ ՎԵՐՋՆԱԽԱՂ բառով: Դա պատահական չեմ անում, որովհետև տեսնում եմ, որ Վեհարանի գրավման այս օպերացիան իր ողջ իմաստով ու քաղաքական փիլիսոփայությամբ վերջնախաղային է և այլ պատնեշ ու գիծ այլևս չի լինելու: Վերջնախաղ է, որովհետև կընկնի Վեհարանը, կընկնի Հայաստանը: Փաշինյանը այսօր երկու գրառումներով նախանշեց Վեհարանի գրավման պլանը: Սա իրեն պետք է հասկանալու համար մեծ ծրագրի ավարտման գործադրման ռեսուրս ունի՞, թե ոչ: Նրան անհրաժեշտ է վերացնել վերջին պաշտպանական գիծը:
Ուշադիր սպասում եմ Հայաստանի բոլոր ընդդիմադիր կուսակցությունների, շարժումների, քաղաքական և քաղաքացիական միավորումների, հոսանքների, նախաձեռնությունների, կարծիքի առաջատարների, զանազան իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների և առհասարակ հակաիշխանական և ընդդիմադիր դիրքավորում ունեցողների, ոչ թե գնահատականին Փաշինյանի կոնկրետ գործողությանը Վեհարանի դեմ, որի առաջնորդությունը, տեղն ու ձևը հստակ նա արդեն նշել է, այլ կոնկրետ հակաքայլին և հողի վրա դիմադրությանը՝ տեղով, ձևով և առաջնորդություններով:
Հիշեցնեմ, Փաշինյանը 2021-ի ընտրությունները հաղթեց ոչ թե ընտրությունների օրը, այլ երբ կարողացավ մտնել եռաբլուր:
Վեհափառին հեռացնելու հանրային նեռվն ու դիմադրության պոտենցիալն է ստուգում: Դրա հաջողումը անիմաստ է դարձնելու վերը նշված բոլոր քաղաքական իմաստ, նշանակություն և հատկապես հավակնություններ ունեցող կուսակցությունների, շարժումների, նախաձեռնությունների, անձանց առհասարակ քաղաքական իմաստն ու գոյությունը:
Կա երկու սցենար
1. Վեհափառը մնում է Վեհարանում և դուք դա վերածում եք Փաշինյանի ֆիասկոի և հեռացման գործընթացի:
2. Փաշինյանի մարտահրավերը չեք ընդունում և նա դա հասկանալով անում է այն, ինչ պատրաստվում է անել:
Հաջորդիվ նույնը անելու է բոլորի հետ և այդ ժամ ոչ ոք չի լինի, որ մյուսի մեջքը պահի: Հարձակումը պետք է ընդունել հայելային, միայն այդ ժամանակ նա կնահանջի: Հակահարձակումն այդ ժամանակ արդեն կդառնա անխուսափելի:
P.S. Ինչպես մտավ եռաբլուր և հաղթեց ընտրությունները, այնպես կմտնի Վեհարան և կվերացնի այն Հայաստանը, որը դեռ կա, բայց մազից է կախված»: