|
Փոխարժեքներ
20 08 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 384.03 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.795 |
| GBP | ⚊ | £ 510.11 |
| GEL | ⚊ | ₾ 142.29 |
Այսօր ԱԺ-ում լսումներ են կազմակերպվել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական եւ ֆինանսական կենսունակության վերաբերյալ: Նշենք, որ լսումները պետք է սկսվեին ժամը 12-ին, սակայն հետաձգվում էր, որովհետև նիստը վարող ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը առանձնացել էր էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ, և ինչ-որ բան էին քննարկում:
Նշենք նաև, որ նիստին ամենաառաջինը ներկայացած` ԲՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանը, դեռ նիստը չմեկնարկած, զայրացած հեռացավ` ասելով, որ ինքը ներկայացել էր, որովհետև գիտեր, թե խորհրդարանական լսումներ են կազմակերպվել, և ինքը հնարավորություն կունենար հարցեր տալու, պարզաբանումներ լսելու:
«Պարզվում է՝ հաղորդում են ներկայացնելու ինչ-որ աշխատանքների մասին, դա ինձ պետք չէ: Էս շոգին բան ու գործ չունենք անելու, պիտի գանք, հաղորդում լսե՞նք»,- զայրացած նշեց պատգամավորը և հեռացավ:
Երբ նիստը մեկնարկեց, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը պարզաբանեց, որ «Նաիրիտ»-ի վերաբերյալ խորհրդարանական լսումները կանցկացվեն աշնանը, իսկ այժմ կլինի նիստ, որի ընթացքում հաղորդելու են «Նաիրիտ»-ի վերաբերյալ կատարված աշխատանքների մասին:
Երբ լրագրողները ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցին, իսկ ինքը գիտի՞, թե ինչ է լինելու` հաղորդո՞ւմ, թե՞ խորհրդարանական լսումներ, պատգամավորը պատասխանեց. «Գաղափար չունեմ»: