կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-07-25 13:48
Քաղաքական

Երևանում է ՌԴ ԶՈւ պաշտոնյան

Երևանում է ՌԴ ԶՈւ պաշտոնյան
Աշխատանքային այցով Երևան է ժամանել ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, Գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ-գնդապետ Իգոր Սերգունի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ ՊՆ, ԶՈւ ԳՇ և ռազմական հետախուզության ղեկավարության հետ կայանալիք հանդիպումների ընթացքում նախատեսվում են տարածաշրջանային և միջազգային նշանակության ռազմաքաղաքական թեմաների, ինչպես նաև ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում երկու երկրների անվտանգության ապահովման շրջանակներում երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի քննարկումներ: