կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-07-01 09:28
Քաղաքական

Անցում 100 տոկոս համամասնականի. «Ժամանակ»

Անցում 100 տոկոս համամասնականի. «Ժամանակ»

«Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից և նոր Սահմանադրության ընդունումից հետո, որով կամրագրվի 100% համամասնական ընտրակարգին անցումը, փոփոխությունների կենթարկվի Ընտրական օրենսգիրքը, որտեղ ևս կֆիքսվի անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգին, բայց՝ մի նրբությամբ, որ քվեարկությունը լինելու է ռեյտինգային: Այսինքն՝ շատ ձայն ստացած պատգամավորները բարձրանալու են ցուցակի վերջին հորիզոնականներից, իսկ քիչ ստացածները իջնելու են ներքև:

 

Մեր տեղեկություններով՝ հանուն 100% համամասնական ընտրակարգի պայքարողները հիմա հասկանում են, որ նման համակարգի ներդրման դեպքում մեծամասնական է դառնալու ամբողջ ընտրական համակարգը, քանի որ ռեյտինգային քվեարկության դեպքում ընտրություններում ֆինանսական ռեսուրսի կիրառման ազդեցությունը զգալիորեն կմեծանա: Իսկ փողը գտնվում է հիմնականում ՀՀԿ-ականների մոտ, և նրանք ավելի մեծ հնարավորություն կստանան խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։