կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-06-28 21:12
Քաղաքական

Պետք է իմաստուն գտնվել. Ռուբեն Հակոբյանը մտահոգված է

Պետք է իմաստուն գտնվել. Ռուբեն Հակոբյանը մտահոգված է

Արդեն հայտնել ենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպիչները մեկ ժամ առաջ հայտարարեցին, որ այս պահին ամենաճիշտ որոշումը Ազատության հրապարակ գնալն է եւ գնացին: Սակայն պողոտայում մնաց մի ստվար զանգված եւ ոմանց կողմից շարունակ սադրանքներ են լինում: Բաղրամյան պողոտայում գտնվող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ճիշտ գնահատեց նախաձեռնության անդամների որոշումը՝ գնալ Ազատության հրապարակ եւ ընդգծեց, որ նրանք լուրջ երիտասարդներ են:

Ըստ Հակոբյանի, Ազատության հրապարակ գնացողները ճիշտ գնահատեցին ստեղծված իրավիճակը: Հակոբյանին մտահոգում է, որ այս պահին ինչ որ անհասկանալի մարդիկ կանգնած հրահանգներ են արձակում:

Նա կարծում է, որ այստեղ մնացողներից շատ շատերը գուցե հետո փոշմանեն:

«Պետք է իմաստուն գտնվել»,-հայտարարեց Հակոբյանը եւ ընդգծեց, որ հիմա ժողովրդի մեջ սադրիչներ կան: