կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-06-25 18:30
Հասարակություն

Սպասվում են կարճատև տեղումներ

Սպասվում են կարճատև տեղումներ
Հանրապետության տարածքում հունիսի 26-27-ին շրջանների զգալի մասում, 28-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ. արագությամբ:

Հունիսի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 26-ին կնվազի 3-4 աստիճանով, 28-30-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: 
Երևանում`

Հունիսի 26-27-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Հունիսի 28-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: