Միասին կարող ենք
կարևոր
343 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-29 23:18
Քաղաքական

Տվե՛ք ինձ երրորդ հնարավորություն, որ Հայաստանը մնա հայկական․ Ռոբերտ Քոչարյանը՝ Վանաձորում

«Առաջին անգամ Վանաձորում հանդիպում եմ ունեցել ժողովրդի հետ 88 թվականի վերջում կամ 89 թվականի սկզբին․ լավ չեմ հիշում։ Այդ ժամանակ այստեղ՝ այս պուրակում, բեմ չկար․ ես հանդիպում և ելույթ եմ ունեցել այն աստիճաններից։

Այդ ժամանակ ես ձեր կողմից ընտրվեցի Գերագույն խորհրդի պատգամավոր Հայաստանի Հանրապետությունում, և դա ինձ օգնեց արդյունավետ պայքար մղել Արցախում․ մի վահան էր ինձ համար։ Այդ ժամանակ այս վայրից ասել եմ, որ վստահ եղեք՝ Արցախի պայքարը բերելու ենք տրամաբանական ավարտին, ունենալու ենք անկախ և ազատ Արցախ, և արել ենք դա։

Շնորհակալություն, որ այն ժամանակ վստահեցիք։

1992 թվականի օգոստոսին Արցախի կեսը օկուպացված էր ադրբեջանական զորքերի կողմից։ Այդ ժամանակ ես ինձ վրա վերցրի ամբողջ պատասխանատվությունը․ ստեղծեցինք Պետական պաշտպանության կոմիտեն, ես առաջնորդեցի դա, և դրանից հետո սկսվեցին մեր հաղթանակները, որոնցով բոլորս հպարտանում էինք։ Բայց սկիզբը հենց այստեղից է»,- այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, Վանաձորում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։