կարևոր
3139 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-22 16:42
Հասարակություն

Նիկոլ, դու Մյունխենում քաղաքական գնահատական տվե՞լ ես Ադրբեջանի օկուպացիային, որ ՀԱՊԿ-ից ես պահանջում

Նիկոլ, դու Մյունխենում քաղաքական գնահատական տվե՞լ ես Ադրբեջանի օկուպացիային, որ ՀԱՊԿ-ից ես պահանջում

Բա ինչու՞ եք բերաններդ ջուր առած լռում, երբ Փաշինյանը Մյունխենում «քաղաքական գնահատական» չտվեց ադրբեջանական ագրեսիային։

Նիկոլը բողոքում է, որ ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ն քաղաքական հստակ գնահատական չեն տալիս Ադրբեջանի ագրեսիային Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ու դրանով էր փորձում հիմնավորել ՀԱՊԿ գագաթաժողովում փաստաթղթի ստորագրումից հրաժարվելը։

Դա այն դեպքում, որ ՀԱՊԿ-ն պատրաստ էր ռազմական օժանդակություն ցուցաբերել Հայաստանին։

Մյունխենում Ալիեւը Փաշինյանի ներկայությամբ հայ ժողովրդին ու Հայաստանին մեղադրեց ու վիրավորեց։

Փոխարենը Փաշինյանը նույնիսկ «քաղաքական գնահատական» չտվեց Ադրբեջանի կողմից Հայաստանի 150քառ.կմ տարածքի օկուպացիային։

Նիկոլ, դու Մյունխենում քաղաքական գնահատական տվե՞լ ես Ադրբեջանի ագրեսիային ու օկուպացիային, որ ՀԱՊԿ-ից ես պահանջում։

Ռուսաստանից «թռնելով» ու Հայաստանում ՌԴ-ի փաստացի հակառակորդ ԵՄ դիտորդներ տեղակայելով՝ դու, կապիտուլյանտ, Հայաստանը սարքելի ես Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության նոր «պալիգոն»։

Անմեղսունակ պոպուլիստները սպանում են Հայաստանը։

Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ մամուլի խոսնակ