կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-03 17:50
Հասարակություն

Հնարավոր են կարճատև տեղումներ

Հնարավոր են կարճատև տեղումներ

Հանրապետության տարածքում՝

 

Սեպտեմբերի 03-04-ին, 07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 05-06-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ., առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավարևելյան 5-10 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը 03-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում 4-5 աստիճանով, 05-ին կնվազի 2-3 աստիճանով:

 

Երևանում`

 

Սեպտեմբերի 03-04-ին, 07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 05-06-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ. արագությամբ:

 

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն