|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․
«Պետրոսը հավանաբար չի հիշում, որ հենց Ֆրանսիայի հրապարակից է ոստիկանական մի քսանյակ՝ բարբարոսաբար, ուժի այլանդակ կիրառմամբ, ոստիկանական մեքենա նետել անձեռնմխելիություն ունեցող ԱԺ պատգմավորներ Արծվիկ Մինասյանին ու Թադևոս Ավետիսյանին։
ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի խոշտանգումը տեղի է ունեցել ՀՅԴ ԳՄ-ի առջև։ Սա նաև հարձակում էր ՀՅԴ գրասենյակի վրա։
Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում, 2024-ի հունիսին, ոստիկանությունը՝ բարձր ղեկավարության ներկայությամբ, օգտագործել է արգելված "Զարյա" նռնակներ, որի արդյունքում խաղաղ ցույցի 100-ից ավելի մասնակիցներ են վիրավորվել, մասնակիցներից մեկը կորցրել է ձեռքը։
Ոստիկանության բազմաթիվ բաժանմունքներում անձամբ եմ հանդիպել ոստիկանների կողմից խոշտանգված քաղաքացիների․․․
400-ից ավելի դաշնակցականներ են կալանվել կեղծ մեղադրանքներով, որոնք մեկ-երկու ամիս հետո, ազատ են արձակվել՝ հիմքերի չգոյության պատճառով․․․
Ոստիկանության խոշտանգումները տեղ են գտել միջազգային զեկույցներում, Հայաստանը նահանջ է արձանագրել խաղաղ հավաքների կազմակերման ցուցիչում․․․
Հայաստանը շարունակում է, ինչպես Ս․ Սարգսյանի ժամանակ, մնալ կիսաազատ երկիր․ ոչ մի առաջընթաց ժողովրդավարության ցուցիչներում․․․
ԵՎ ՈՉ ՄԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՈՍՏԻԿԱՆ!!!!!!!
Պետրոս, դու սա գիտես, դու չես կարող չտեսնել այս իշխանություների կեղեքիչ բնույթը․․․»։