|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում նրա քաղաքացիները ստիպված կլինեն արտոնագրեր գնել Ռուսաստանում աշխատելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադաիմիր Պուտինը։
«ԱՊՀ երկրներից միգրանտների նկատմամբ գործող պահանջների կիրառում Հայաստանի աշխատավորների նկատմամբ:
Ի՞նչ է դա նշանակում: Սա նշանակում է, որ Ռուսաստանում աշխատելու համար անհրաժեշտ կլինի գնել արտոնագրեր։
Սա նշանակում է, որ պարտադիր բժշկական ապահովագրության հասանելիություն ստանալու համար հարկավոր է ապրել առնվազն հինգ տարի»,- ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ ղեկավարը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում՝ ՀՀ քաղաքացիների համար կգործեն միգրանտներին ներկայացվող սովորական պահանջները։