|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տարածքային կառավարման նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանն այսօր կառավարության նիստից առաջ կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ:
«Աշխատելու եմ, աշխատելու եմ շատ, որպեսզի այն բազմաթիվ հարցերը, որոնք կան, բազմաթիվ դժվարությունները, որ այսօր ունի մեր երկիրը, կարողանանք համատեղ աշխատանքի արդյունքում հաղթահարել»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքը մարզպետերի հետ, օրինակ` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Լոքյանը պատասխանեց, որ խնդիր չի տեսնում: