|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց Լոռու և Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը:
«Հարգելի' վարչապետ, այս խնդիրը կապված է Լոռի ու Տավուշի մարզ Ձեր կատարած այցի հետ, որի ժամանակ տեսանք այն դժվարին իրավիճակը, որ գոյություն ուներ տվյալ համայնքներում: Կառավարության այսօրվա որոշմամբ գումար է հատկացվում` 23.5 միլիոն դրամ` Լոռու մարզին, որ Թումանյան բնակավայրի մանկապարտեզի այրված շենքը վերանորոգվի և բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգման հարցը լուծվի: Տավուշի մարզին հատկացվելու է 31,2 միլիոն դրամ, որը պայմանավորված է Ջուջևան համայնքում ջրագծի շինարարությունն ավարտելով. համայնքը ջուր չուներ, և այս ֆինանսական միջոցով հարցը լուծվում է: Սահմանամերձ Ոսկեվան համայնքում ճանապարհի վերակառուցման խնդիրն է, որին հատկացվում է 20 միլիոն դրամ: Եվ կարևոր խնդիր, այն է՝ Զորական համայնքում դպրոցի վթարային շենքի վերակառուցում, որ համայնքն ունենա դպրոցի նոր շենք»,- ասաց Դավիթ Լոքյանը: