|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արարատի մարզում այսօր` հուլիսի 29-ին, լարված իրավիճակ է ստեղծվել. Քաղցրաշեն գյուղի բնակիչները, ի նշան բողոքի, փակել են Քաղցրաշեն գյուղ մտնող ճանապարհը եւ պահանջում են, որպեսզի տարածքային կառավարման նախարարությունն ու Արարատի մարզպետարանը վերջապես հստակ պատասխան տան, թե երբ է, ի վերջո, գյուղի մանկապարտեզի շահագործման հարցը լուծվելու։
Shamshyan.com-ի հաղորդմամբ` 3 տարի է` մանկապարտեզը չի գործում, այս պահին շինարարական աշխատանքները դադարեցված են, քանի որ շինարարական կազմակերպությունը հայտնվել է ինչ-որ դատական քաշքշուկի մեջ:
Գյուղացիները, ընդառաջելով գյուղապետին եւ ոստիկանության ծառայողներին, ճանապարհը բացել են, սակայն` նշել, որ եթե մինչեւ օգոստոսի 1-ը խնդիրը չլուծվեց, այս անգամ փակելու են Երեւան-Արտաշատ մայրուղին։
