|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Ազգային ժողովին պատկանող 12 մեքենաները կվերանորոգվեն, որի համար պետբյուջեից հատկացվել է 13.5 մլն դրամ։ Մասնավորապես վերանորոգման կարիք ունեն ԱԺ-ին պատկանող «Տոյոտա land cruiser 200 4.6 GAS», «Տոյոտա Պռադո», «Yoyota hiace», 3 տարբեր թվերի արտադրության «Toyota Camry», «Nissan Centra», «Nissan Urvan», 2 հատ «Nissan X Trail»` 2008, 7՝ 2015 թվականների արտադրության, «Renalut Dokker» մակնիշի ավտոմեքենաներն ու մեկ հատ էլ 2007 թվականի արտադրության «Gazel»:
ԱԺ մեքենաների վերանորոգումն իրականացնելու է «Գարանտսերվիս» ՍՊԸ-ն, որը նաեւ Ոստիկանության եւ ՊՆ մատակարարներից է։ Այս ՍՊԸ-ն ժամանակին Հակոբյան եղբայրների համատեղ սեփականությունն էր․ Վերսանդիկ Հակոբյանի մահից հետո անցել է եղբոր՝ Հրայր Հակոբյանի տնօրինությանը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։