|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Կեսարիա նահանգի Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցին և Սարգիս Գյումուշյանի անվան դպրոցը կվերանորոգվեն։
Ըստ «Ակօս»-ի՝ վերանորոգման աշխատանքների համար տեղի քաղաքապետարանը գումար է հատկացրել։
Նշվում է, որ դեռևս 11-րդ դարում կառուցված եկեղեցին միակն է Կեսարիայում, քանի որ մեկ այլ եկեղեցու կառուցման համար թույլտվություն չի եղել։ Դա է պատճառը, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին մեծ դեր և նշանակություն ունի ոչ միայն Կեսարիայի, այլև այդ շրջանի հայերի համար։
Ինչ վերաբերում է դպրոցին, այն նույնպես պատմական նշանակություն ունի։ Սարգիս Գյումուշյանն այն կառուցել է աղքատ երեխաների համար։ Դպրոցը գտնվում է Սուրբ Սարգիս եկեղեցուն պատկանող առանձնատանը, որը վերակառուցվել և հարմար պայմաններ ստեղծվելուց հետո վերածվել է դպրոցի։