|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի Կեսարիա նահանգի Մելիքգազի գավառում գտնվող Սբ Աստվածածին եկեղեցին թալանվել և ավերվել է գանձագողերի կողմից: Թաղամասի ավագանի Օմեր Նալբանտը պահանջում է, որ եկեղեցին վերանորոգվի և ծառայի զբոսաշրջությանը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է T24.com.tr կայքը:
Գավառի Բաղփընար թաղամասում գտնվող եկեղեցին կառուցվել է հայերի կողմից, սակայն Հայոց ցեղասպանությունից հետո այն այլևս չի գործում և պարբերաբար ենթարկվում է հարձակումների: Եկեղեցում առկա որմնանկարներն ու քանդակները գտնվում են ոչնչացման եզրին:
«Բաղփընար թաղամասը կարևոր զբոսաշրջային վայր է: Կեսարիան տարբեր մշակույթներ է կրում, իսկ թաղամասում կան մի շարք պատմական շինություններ: Դրանցից մեկն էլ Սբ Աստվածածին հայկական ժայռափոր եկեղեցին է: Մենք, որպես ավագանի, բազմիցս երկաթե դռներ ենք դրել, կողպել, սակայն չնայած դրան, գանձեր որոնողները այն ջարդում են», - նշում է Նալբանթը և կոչ անում այն ծառայեցնել զբոսաշրջությանը՝ հաշվի առնելով որմնանկարները, որոնք արդեն վերանում են:



