|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիան հայտարարել է, որ հայկական եկեղեցիները վերականգնվելու են անհատույց: Ըստ նրա` այդ որոշումը կայացրել է վարչապետը եւ հայկական կողմին ներկայացրել Երեւան կատարած այցի ժամանակ. տեղեկացնում է Apsny.ge-ն:
«Միմյանցից մի քանի քայլ հեռավորության վրա կանգնած են մզկիթ, հայկական եկեղեցի եւ վրացական տաճար: Մենք ավելի հարուստ կդառնանք, եթե ավելի շատ սիրենք, ավելի շատ հարգենք եւ ավելի շատ տանք»,- հայտարարել է նախարարը` ի պատասխան այն բանի, որ այդ որոշումը վրաց հասարակության մի մասի վրդովունքն է առաջացրել:
Նրա խոսքերով` վրացի փորձագետները ոսումնասիրել են այդ հուշարձանները եւ պարզել, որ դրանցից մի քանիսի վերականգնումը կարելի է սկսել մի քանի ամսից: Ըստ նախարարի` թեեւ եկեղեցիների պատկանելության վերաբերյալ վեճեր կան, սակայն դա կճշտվի հնագիտական հետազոտությունների արդյունքում: