|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում քաղաքաշինության նախարարությունը ներառել է որոշում` կառավարության պահուստային ֆոնդից Տավուշի մարզպետարանին 2016 թվականի 9 ամսում հատկացնել` 1,000.0 հազար դրամ` Տավուշի մարզի Ոսկեվանի դպրոցին մոտեցող ճանապարհին, մոտ 150 մետր երկարությամբ, 2.4 մետր բարձրությամբ պաշտպանիչ հենապատի կառուցման և դպրոցի պատուհանների վերատեղադրման աշխատանքների նախագծահետազոտական ծախսերի իրականացման նպատակով:
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել ՀՀ Տավուշի մարզի Ոսկեվանի դպրոցի անվտանգությունը և բնականոն գործունեությունը։