|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց որոշում` «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացման նպատակով մարզպետարաններին 2016 թվականի 9 ամսում հատկացնել 1,2 միլիոն դրամ կառավարության պահուuտային ֆոնդից: Այդ գումարն անհրաժեշտ է մարզիկներին համապատասխան հագուստով ապահովելու և միջոցառումներին մասնակցելու համար:
Հովիկ Աբրահամյանը հարցրեց, որ եթե այդ գումարը կա արդեն սպորտի և երիտասարդության նախարարության բյուջեում, ապա ինչո՞ւ են պահուստային ֆոնդից վերցնում: Սպորտի նախարարը պատասխանեց, որ նման գումար ընդհանրապես նախատեսված չի եղել: Վարչապետը նշեց, որ ավելի լավ է ամեն տարի այդ գումարը նախատեսեն բյուջեով, ոչ թե ամեն անգամ պահուստային ֆոնդից վերցնեն:
Որոշումն ընդունվեց: