|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հուլիսի 23-28-ը Ծաղկաձորում անցկացվում է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» միջոցառման հանրապետական փուլը: Արագածոտնի մարզից մրցույթին մասնակցում է մարզային փուլում լավագույն արդյունքներ գրանցած 12 ընտանիք՝ Ապարանից, Կարբիից. Արագածավանից, Աշտարակից եւ Թալինից: Մեկ ընտանիք մարզը կներկայացնի նաեւ հաշմանդամություն ունեցող ընտանիքների մրցապայքարում:
Ծաղկաձոր մեկնելուց առաջ մարզական ընտանիքներին ընդունեց մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Մարզպետը շնորհավորեց նրանց՝ մրցույթի մարզային փուլում հաղթելու եւ հանրապետական մրցույթին մասնակցելու համար: Նա հաջողություն մաղթեց ընտանիքներին՝ հորդորելով բարձր պահել Արագածոտնի պատիվը, ակտիվ լինել, մասնակից լինել բոլոր միջոցառումներին եւ միաժամանակ լավ հանգիստ ունենալ:
Մարզպետը կարեւորեց մրցույթի նշանակությունը՝ նշելով, որ առողջ ապրելակերպին զուգահեռ այն հետագայում մտերիմ հարաբերություններ ձեւավորելու, բարի հիշողություններ ունենալու լավագույն հնարավորություն է:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին