|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելու կապակցությամբ:
«Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի հավաքականում իմ թիմակից Հենրիխ Մխիթարյանին Դորտմունդի «Բորուսիա»-ի նման մեծ ակումբ տեղափոխվելու կապակցությամբ: Շնորհավո՛ր, Հենո ջան: Հաջողություններ քեզ 10 համարի ներքո»,- Facebook-ի իր էջում գրել է Յուրա Մովսիսյանը:
Տեղեկացնենք, որ Յուրա Մովսիսյանը 2013/14 մրցաշրջանում նույնպես կկրի 10 համարի մարզաշապիկ: