|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
2022 թ. փետրվարի 28-ից մարտի 8-ը Հայաստանում կայանալիք՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի աշխատանքներին հաջողություն է մաղթել ամերիկահայ բարերար Մայք Սարյանը:
Անդրադառնալով հայության առջև ծառացած դժվարություններին, մասնավորապես Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում ունեցած մեծ կորուստներին՝ Մայք Սարյանը հույս է հայտնել, որ միասնական աշխատանքով հնարավոր կլինի կերտել ավելի լավ ապագա՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Այս առաքելության մեջ նա առանձնահատուկ կարևորել է Դաշնակցության դերը, որն առաջիկա երկու շաբաթների ընթացքում պետք է Ընդհանուր ժողովում բյուրեղացնի իր որոշումներն ու անելիքները:
Մայք Սարյանը, նաև, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի համար՝ Բրյուսելում գրասենյակ գնելու նպատակով, տվել է 300 հազար ԱՄՆ դոլար նվիրելու խոստում: