|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Լոս Անջելեսում 91 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Մենիքս» հեռուստասերիալի դերասաններից ամերիկահայ Մայք Քոննորս` նույն ինքը Գրիգոր Օհանյանը: Ինչպես հաղորդում է Horizon Weekly-ն, վերջերս բժիշկներն Օհանյանի մոտ ախտորոշել էին լեյկեմիա: «Մենիքս» հեռուստասերիալը CBS-ի եթերում առաջին անգամ հայտնվել է 1967թ-ին: Օհանյանը սերիալում մարմնավորում էր լոսանջելեսցի դետեկտիվի, ով ձերբակալում էր թաղային խուժանին: Քոննորսը չորս անգամ նոմինացվել է «Էմմի»-ի, իսկ 1970թ-ին արժանացել է Ոսկե գլոբուսի:
Օհանյանը ծնվել է 1925թ-ի օգոստոսի 15-ին Ֆրեզնոյում հայկական ընտանիքում: