|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
83 տարեկանում կյանքից հեռացել է եգիպտացի հանրահայտ դերասան Օմար Շարիֆը: Շարիֆը «Ոսկե գլոբուսի» եռակի դափնեկիր էր:
Իր կարիերան սկսել էր 1953-ին` խաղալով «Պայքար դաշտում» («Siraa Fil-Wadi») ֆիլմում: Այնուհետ իրար հետևից Շարիֆը սկսում է նկարահանվել «Լիբանանյան ամրոցի սեփականատերը», «Հռոմեական կայսրության անկումը», «Չինգիզ խան», «Մարկո Պոլոյի հեքիաթային արկածները», «Ահա մի գունատ ձի», «Դեղին ռոլս-ռոյս», «Վերջին տամպլեր», «Սուրբ Պետրոսի կայսրությունը» ֆիլմերում:
Ի դեպ, 1991-92 թթ. Շարիֆը նկարահանվել է նաև Անրի Վեռնոյի «Մայրիկ» և «Պարադի փողոց տուն 588» ֆիլմերում: