|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Ցավով տեղեկացա, որ երեկ կյանքից հեռացել է անվանի բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1989 - 90 թթ. ՀԽՍՀ առողջապահության նախարար Արտաշես Ազնաուրյանը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մեծ է Արտաշես Ազնաուրյանի ավանդը թե՛ որպես բժիշկ - հյուսվածաբանի, թե ՛ որպես առողջապահական համակարգի կազմակերպչի։
Ազնաուրյանը տասնյակ տարիներ բժիշկների մի քանի սերունդ է կրթել, ղեկավարել ԵՊԲՀ հյուսվածաբանության ամբիոնը։
Ցավակցությունս եմ հայտնում ակադեմիկոսի ընտանիքին ու հարազատներին»,-գրել է ԱՆ Անահիտ Ավանեսյանը։