|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգմավորի թեկնածու, Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Արաքս Հայրապետյանը գրում է.
«Երեկ շատերը ոգևորված ասում էին եկեք տեսեք՝ հրապարակում ինչ զինտեխնիկա կա, երկիր են կառուցում։ Բայց ինչո՞ւ նույն մարդիկ մոռանում են, որ տարիներ առաջ՝ մեր վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի -ի ժամանակ, Հայաստանը ունեցել է շատ ավելի հզոր ու արժանապատիվ զորահանդեսներ՝ իրական մարտունակ բանակով ու անվտանգությամբ։
Այսօր միայն ցուցադրությամբ պետություն չի կառուցվում։ Պետք է հիշել Արցախի կորուստը, հազարավոր զոհված տղաներին, տեղահանված ընտանիքներին, Բաքվի բանտերում պահվող մեր գերիներին ու այն փաստը, որ միլիարդների զինտեխնիկա մնաց Արցախում։
Ու եթե իշխանությունն անվերջ խոսում է «խաղաղության դարաշրջանից», բարեկամությունից ու առևտուր անելուց, ապա հարց է առաջանում՝ այդ դեպքում ում դեմ են այսքան զենքերը։ Եթե ամեն ինչ գնում է խաղաղության, ապա ինչո՞ւ է պետք այս ցուցադրական զինումը։ Ստացվում է՝ կամ հասարակությանը մոլորեցնում են խաղաղության խոստումներով, կամ էլ իրենք չեն հավատում իրենց իսկ ասածներին։
Զորահանդես նկարելն ու «հզոր բանակ» գրելը հեշտ է։ Դժվարը պատասխան տալն է՝ ինչպե՞ս այդ «հզորությունից» հասանք ազգային այս աղետին։