Միասին կարող ենք
կարևոր
325 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-29 23:16
Քաղաքական

Հունիսի 7-ին միասին չեզոքացնե՛նք Ալիևի ամենամարտունակ զենքին՝ Նիկոլ Փաշինյանին․ Աննա Գրիգորյանը՝ Վանաձորում

«Մենք հիմա Արցախի պուրակում ենք։ Վայր, որտեղից դեպի ռազմաճակատ են մեկնել մեր տղաները, որոնց թափած արյունն այսօր համարում են հանուն ոչնչի։ Արցախ է անվանվում այս պուրակը, որովհետև Արցախը մեր հայրենիքն է, մեր ինքնության մասը, ու հունիսի 7-ը պետք է դառնա այն օրը, երբ հեռացվելու են այն իշխանությունները, որոնք Արցախը հայկական չեն համարում, իսկ տղաների սխրագործությունները՝ ուղղակի ճակատագրական սխալ։

Հունիսի 7-ին մենք բոլորս միասին պետք է չեզոքացնենք Ալիևի ամենամարտունակ զենքին՝ Նիկոլ Փաշինյանին։ Ալիևը կարծես կարիք էլ չունի իր բանակը զինելու, վերազինելու, նոր տեխնիկա գնելու։ Ի վերջո, Հայաստանում ունի մարդ, ով իր բոլոր պահանջներն իրականացնում է, նույնիսկ թեթև քմահաճույքներն է իրականացնում։

Եվ մենք միասին պետք է ձևավորենք այնպիսի իշխանություն, որը առաջնորդվում է բացառապես Հայաստանի Հանրապետության շահերով և պահպանում է սեփական հայկական ինքնությունը։ Եվ հունիսի 7-ին դա մենք միասին իրականացնելու ենք»,- այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, Վանաձորում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։