կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-27 17:40
Հասարակություն

Հնարավոր են կարճատև տեղումներ

Հնարավոր են կարճատև տեղումներ

Հանրապետության տարածքում օգոստոսի 27-31-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ., առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավարևմտյան` 5-10մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը 27-28-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 30-31-ին կնվազի 2-3 աստիճանով:

 

Երևանում՝

 

27-31-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, քամու ուժգնացում` 15-20մ/վրկ. արագությամբ:

 

Երևանի օգոստոսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ

 

• Օդի առավելագույն ջերմաստիճան 37.70C (1998թ)

 

• Օդի նվազագույն ջերմաստիճան 12.00C (1992թ)

 

• Օդի միջին օրական ջերմաստիճան 24.70C

 

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն