|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, Սահակաշվիլու կրկնօրինակն է։ Նա էլ նման քայլերով հրահրում էր պրոբլեմներ Ռուսաստանի հետ, ապա փորձում էր Արևմուտքում աջակցություն փնտրել։ Այս մասին Հ1-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Մոսկվայի հետ հարաբերություններում առկա խնդիրները, այդ թվում՝ տնտեսական, անվանելով Հայաստանի ղեկավարության անհեռատես քաղաքականության արդյունք:
Նրա խոսքով՝ ոչ ոք չի ստիպել Փաշինյանին Երևան հրավիրել Զելենսկուն կամ Լիտվայի հետ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր ստորագրել, որի ԱԳ նախարարը բացահայտ սպառնում է հարվածել Կալինինգրադին։
«Մի մխրճվիր խոշոր երկրների բախման մեջ, փորձի համագործակցություն փնտրել այդ երկրների հետ այն դաշտում, որտեղ իրենք կարող են համագործակցել, մի խաղա մեծ երկրների տարաձայնությունների վրա, փորձելով ինչ-որ բան փնտրես կամ այստեղ, կամ այնտեղ»,-նշել է ՀՀ երկրորդ նախագահը։