|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վերջին շրջանում վրացական մամուլը չի դադարում հանդես գալ հրապարակումներով, որոնք վերաբերում են Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու էթնիկ ծագմանը:
Այս անգամ վրացական «Ասավալ-դասավալի» պարբերականն անդրադարձել է Վրաստանի նախագահի տոհմածառին:
Մանրակրկիտ ներկայացնելով Սահակաշվիլու` «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի այն հատվածը, որում Վրաստանի նախագահը հերքել է իր հայ լինելու մասին խոսակցությունները, պարբերականը նշել է.
«Ինչպե՞ս մենք հավատանք Սահակաշվիլիի այն խոսքերին, եթե նրա պապը` Թբիլիսի բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միխայիլ Սահակովը, ում Թբիլիսիում գովաբանում են եւ ջերմությամբ են հիշում, երբեք չի թաքցրել իր հայ լինելու փաստը: Իսկ ազգանունը Սահակովը փոխել է այն ժամանակ, երբ վերջինս նշանակել են բժշկական համալսարանի ռեկտոր»: