Միասին կարող ենք
կարևոր
382 դիտում, 40 րոպե առաջ - 2026-05-29 22:55
Քաղաքական

Թույլ խաղաղությունը Փաշինյանի խաղաղությունն է՝ համեմված ադրբեջանցիներով․ Նարեկ Կարապետյան

Թույլ խաղաղությունը Փաշինյանի խաղաղությունն է՝ համեմված ադրբեջանցիներով․ Նարեկ Կարապետյան

Մենք հասկանում ենք, որ այս վարորդը, որ 2018 թվին նստել է ավտոբուսը, մեքենա վարել չի իմացել։ Այս վարորդին պետք է քշել, նայև, որ վարել չգիտի, հետո էլ մուննաթ է գալիս բոլորի վրա, երրորդ՝ քշելու ժամանակ հաց է ուտում, չորրորդ՝ ավտոբուսի կեսը չկա, տանիքը բաց է։ Պետք է վարորդ բերենք, որ էդ ավտոբուսը տեղ հասնի։ Այս մասին Աբովյանում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Աբովյան քաղաքի համար ծրագիրը պետք է լինի Երևանը բեռնաթափելը, դրա համար պետք է ապրի մայրաքաղաքի նման, դրա համար պետք է ներդրումներ և աշխատատեղեր։

Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի կոնցեպտում ասվում է, որ ադրբեջանցիները մեքենաներով են գալու Հայաստան, ՀՀ ոստիկանությունը նրանց վրա ներազդելու լիազորություն չեն ունենալու։ Պետք է կանխել այդ ծրագիրը՝ մասնակցելով ընտրություններին և հեռացնելով ՔՊ-ի իշխանությունը։

Լինելու է թույլ և ուժեղ խաղաղությունը։ Թույլ խաղաղությունը՝ Փաշինյանի խաղաղությունն է՝ համեմված ադրբեջանցիներով, ուժեղ խաղաղությունը միայն հայի համար է»,-հայտարարել է Նարեկ Կարապետյանը։