կարևոր
421 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-10 12:46
Հասարակություն

Արցախում մեկ տասնյակից ավելի գյուղեր ու քաղաքներ, որտեղ երբեք ադրբեջանցի չի ապրել, այսօր բնակեցվում են ադրբեջանցիներով․ Սերգեյ Շահվերդյան

Արցախում մեկ տասնյակից ավելի գյուղեր ու քաղաքներ, որտեղ երբեք ադրբեջանցի չի ապրել, այսօր բնակեցվում են ադրբեջանցիներով․ Սերգեյ Շահվերդյան

Արցախի ներկայացուցչությունում խորհրդարանական լսումներ են։  Նշենք, որ այսօր Արցախի Հանրապետության Սահմանադրության օրն է։

Արցախում 1991 թվականի դեկտեմբերի 10-ին միջազգային դիտորդների ներկայությամբ անցկացվել է ԼՂՀ պետական ​​անկախության հանրաքվե, որի 99,8%-ը կողմ է քվեարկել Արցախի անկախության հռչակմանը։

Սակայն մինչև 2006 թվականը Արցախը չուներ իր Սահմանադրությունը։ 15 տարի անց հանրապետության խորհրդարանը հաստատեց առաջին Սահմանադրության տեքստը, որտեղ նշվում էր, որ ԼՂՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է։ ԼՂՀ-ում 2006 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ համապետական ​​հանրաքվե՝ ընդունելու երկրի առաջին Սահմանադրության նախագիծը։ ԼՂՀ Սահմանադրության ընդունմանը կողմ է քվեարկել 77279 քաղաքացի։

Հիշեցնենք, որ առավոտյան Արցախի Հանրապետության ղեկավար կազմը՝ ԱԺ նախագահը, պատգամավորները, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ Դադիվանքի հոգևոր հովիվ Տեր Հովհաննեսի հետ միասին այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն։