|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանում ստեղծվել է «Վերադարձ Ղարաբաղ» անունով հասարակական միություն. ըստ Trend.az-ի՝ ասվում է «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնք» հասարակական ասոցիացիայի կոչում:
Նշվում է, որ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված նոր իրականության մեջ «Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնք» և «Լեռնային Ղարաբաղի շրջանի հայկական համայնք» հասկացությունները կորցրել են իրենց արդիականությունը և սոցիալական նշանակությունը։
«Հաշվի առնելով դա ՝ «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնք» հասարակական ասոցիացիան, որն այսօր հավաք է ունեցել, որոշում է կայացրել լուծարել կազմակերպությունը: Մենք կշարունակենք մեր գործունեությունն ուղղել Ադրբեջանի պատմական հողեր «Մեծ վերադարձի» հաջող ավարտին՝ նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ, և Ղարաբաղի վերածննդին»,- ասվում է հայտարարության մեջ: