|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցող պետությունները կոչ են արել զենքից զերծ պահել տիեզերական տարածքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սինգապուրում ընթացող «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության համաժողովում այս մասին հայտարարել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը։
Նա նաև նշել է, որ ՇՀԿ անդամ պետությունները միջազգային անվտանգության սպառնալիք են համարում հակահրթիռային պաշտպանության համընդհանուր համակարգի միակողմանի և անսահմանափակ ծավալումը։
ՇՀԿ-ին անդամակցում են Բելառուսը, Իրանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Հայաստանն այս կազմակերպության գործընկեր երկրներից է։