|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 11 պատգամավորների ձերբակալության վերաբերյալ հրատապ կոչով է հանդես եկել:
Կառույցն իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել այդ հարցով անհապաղ դիմել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին: «Ուշ երեկոյան Թուրքիայի կառավարությունը գործողություններ է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ: ANCA-ն (ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը) իր կողմնակիցներին խնդրում է նամակով դիմել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին՝ հորդորելով նրան վճռական քայլեր ձեռնարկել Էրդողանի՝ Թուրքիայում մնացած վերջին դեմոկրատական կուսակցությանը լռեցնելու ջանքերի դեմ»,-մասնավորապես ասվոմ է կառույցի հայտարարության մեջ:
Հայ Դատն իր էջում տեղադրել է նաև լուսանկար՝ «Ազատություն՝ ԺԴԿ-ին» (#FreeHDP) գրությամբ: