|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԵԱՏՄ երկրները չեն ցանկանում, որ Հայաստանը դուրս գա միությունից։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն։
«Դրա մասին է վկայում Աստանայի գագաթնաժողովից հետո 4 առաջնորդների համատեղ հայտարարությունը։
Հայաստանի ժողովուրդը պետք է հասկանա, թե ինչ է շահում, և ինչ է կորցնում՝ ընտրելով ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ 4 երկրի առաջնորդների հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի նախապատրաստական աշխատանքները լուրջ ռիսկեր են ներկայացնում ԵԱՏՄ երկրների տնտեսական անվտանգության համար։