|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Պաշտոնական Մինսկը չի պատրաստվում, ի վնաս իր շահերի, Աստանայում մայիսի 29-ին ստորագրել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. հայտնում է Газета.Ru-ն:
«Այսօր մենք, ևս մեկ անգամ ընդգծում եմ, բանակցում ենք առաջին հերթին Ռուսաստանի հետ նման հարցերը լուծելու նպատակով: Դրանք մոտ ժամանակներս պետք է լուծվեն, քանի որ մայիսի վերջին մենք պետք է տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիր ստորագրենք: Բոլոր խնդրահարույց հարցերը պետք է հանվեն: Հակառակ դեպքում՝ մենք չենք կարող, ի վնաս մեր շահերի, անհավասար պայմաններով մտնել այդ միություն»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ Մինսկում կայացած ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո հայտարարվել էր, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել մայիսին Աստանայում` մայիսի 29-ին կայանալիք գագաթաժողովում: