կարևոր
1882 դիտում, 9 ժամ առաջ - 2025-09-23 17:46
Հասարակություն

Ռուսաստանից և Եվրասիական տնտեսական միությունից հեռանալը թափ է հավաքում

Ռուսաստանից և Եվրասիական տնտեսական միությունից հեռանալը թափ է հավաքում
Սեպտեմբերի 19-ին ՀՀ կառավարության փոխվարչապետ մհեր գրիգորյանը վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Թուրքիայի եւ Կովկասի հարցերով կառավարիչ տնօրեն Էլիզաբեթ Ֆալկետիի հետ քննարկել է տարծաշրջանային զարգացումները եւ հաղորդակցությունների ապաշրջափակումը: Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Թրամփ եւ դրանք վաշինգտոնյան հանդիպման վերաբերյալ՝ նշելով դրանց կարեւորությունը տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ամրապնդման համար: Ֆալկետին հանդիպել է նաեւ փոխվարչապետ տիգրան խաչատրյանի հետ՝ դիտարկելով Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ընթացքը, ինչպես նաեւ ջրային համակարգերի եւ կոշտ թափոնների օգտահանման ոլորտում համագործակցության հեռանկարները: ՎԶԵԲ-ը խոշոր ինստիտուցիոնալ ներդրող է Հայաստանում։ Հայաստանում դրա հիմնական նպատակներն են՝ բարձրացնել ընկերությոնների մրցունակությունը եւ աջակցել ֆինանսական հատվածում միջնորդությանը՝ ռիսկերը բաշխող արտադրանքների միջոցով։ Հայաստանում իր գործունեության սկզբից ՎԶԵԲ-ը 2,4 մլրդ եվրո է հատկացրել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի, ենթակառուցվածքների, հեռահաղորդակցության եւ ֆինանսների 220 ծրագրերի իրականացման համար, հիշեցնում է ARKA գործակալությունը։

Եվրոպական միությունը Հայաստանին ավելի քան 200 մլն եվրո կհատկացնի «կայունության եւ աճի ծրագրի» երկրորդ փուլի շրջանակներում, Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը: Նրա խոսքով՝ Բրյուսելը պատրաստ է աջակցել Երեւանին տրանսպորտի, թվայնացման, առեւտրի, էներգետիկայի եւ ենթակառուցվածքների ոլորտներում «խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում իրականացվող նախագծերում: Ավելի վաղ հայտնի էր դարձել Երեւանին 145 մլն դոլար հատկացնելու Թրամփի վարչակազմի մտադրության մասին։ «Թրամփի ճանապահը դեպի Միջազգային խաղաղություն եւ բարգավաճում» (TRIPP) նախաձեռնության իրականացման համար, ինչի մասին պատմել է ԱՄՆ պետքարտուղարության եվրոպական եւ եվրասիական հարցերով բյուրոյի տնօրեն Բրենդան Հենրեխենը նույն մհեր գրիգորյանի հետ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ: Առաջին տրանշը կուղղվի առեւտրի, ենթակառուցվածքների, կրիտիկական հանքային ռեսուրսների մատակարարման շղթաների ներդրումներին աջակցելուն եւ միջսահմանային անվտանգության ապահովմանը: Այդ միջոցները օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությւնների մի մասն են։ Վաշինգտոնում, որտեղ կովկասյան երկու պետությունների արտաքին քաղքական գերատեսչությունների ղեկավարները նախաստորագրել են խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը:

TRIPP նախագիծը, որն Ադրբեջանում անվանվում է «Զանգեզուրի միջանցք», կոչված է Ադրբեջանի հիմնական տարածքը միացնել Նախիջեւանի երկրամասին, յանուհետեւ Արեւելյան Անատոլիա։ Նախատեսվում է երկաթուղիների եւ ավտոմոբիլային ճանապարհների, նավթա - եւ գազատարների կառուցում, կապի ենթակառուցվածքների զարգացում Սյունիքի մարզով՝ դեպի Թուրքիա ելքերով։ Այս փաթեթում նավթի եւ գազատարների առկայությունը, եւ հենց «Թրամփի ճանապարհ» անվանումը ցույց են տալիս 1990-ականների եւ 2000 – ականների սկզբի ամերիկյան եւ արեւմտաեվրոպական նախագծերի հավանական վերակենդանացումը: Հայաստանի միջոցով Ադրբեջանից Թուրքիա, այնուհետեւ Եվրոպա լրացուցիչ նման զարկերակների ստեղծման մասին։

Ուշադրություն է գրավում նաեւ Անկարայի հետ Երեւանի հարաբերությունների կարգավորման գործընթացի սինխրոն արագացումը։ Թուրքական կողմի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերի 12-ին Երեւանում կայացած բանակությունների 6-րդ փուլի ընթացքում հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, պաշտոնաթող դեսպան Սերդար Քըլըչը եւ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահը «..վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը եւ պայմանավորվածություն են ձեռք բերել արագացնել գործընթացը՝ 2022 թ-ի համաձայնագրի իրականացման համար՝երկու երկրների միջեւ սահմանը հատելու մասին»: Հստակեցվել է՝ կողմերը որոշում են ընդունել «Կարս-Գյումրի (215 կմ երկարությամբ, 1993ից անգործության է մատնված) երկաթուղային գծի վերականգնման եւ շահագործման հանձնման հարցով երկու երկրների համապատասխան մարմինների կողմից անհրաժեշտ տեխնիկական աշխատանքներ իրականացնելու մասին): Կողմերը որոշել են ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»։ (ՀՀ բարչապետը բացատրել է Արարատ լեռան ուրվագծի անհետացումը (1921ից պաշտոնապես Թուրքիայոմ) անձնագրերում սահմանային դրոշմակնիքներից: Ժխտելով Անկարայի կողմից գործադրվող ճնշումը՝ նա հիմնավորել է նորույթը այն նկատառումով, որ հայերը պետք է հարգեն երկրի ճանաչված սահմանները։  Նոյեմբերի 1-ից Հայ սահմանապահները անձնագրերում պաշտոնապես նոր կնիք կդնեն՝ արդեն առանց Արարատի։ Համապատասխան որոշումն ընդունվել է սեպտեմբերի 11-ին՝ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի Երեւան ժամանելու նախօրեին։ Իշխանությունները նախատեսում են Արարատի պատկերը հանել նաեւ երկրի Զինանշանից: Այս մասին սեպտեմբերի 18-ին հայտարարել է հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ Թուրքիան Հայաստանի բոլոր պետական խորհրդանիշներից Արարատը հանելու պահանջ չի դնում՝ հանուն սահմանի բացման. այս նախաձեռնությունը պատկանում է Հայաստանի ղեկավարությանը եւ անձամբ նիկլորին. «դա ուզում են անել հայկական ինքնությունը փոխակերպելու համար»):

Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի եւ Հայաստանի փոխադարձ առեւտուրն այս տարի արդեն զգալիորեն կրճատվել է եւ 2025 թ-ի արդյունքներով կարող է կազմել 6 մլրդ դոլարից մի փոքր ավելի․ «...Ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ Հայաստանի առեւտրին, ապա այն արդեն զգալիորեն կրճատվել է, եւ մենք ակնկալում ենք, որ մինչեւ տարեվերջ այն կկրճատվի նախորդ տարվա համեմատ երկու անգամ։ Այսինքն, եթե նախորդ տարի 12,4 մլրդ էր, ապա այս տարի երեւի 6 մլրդ կլինի, գուցե մի քիչ ավելի»։ Այս կապակցությամբ փորձագետները նշում են ընթացիկ տարում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ վերաարտահանման կրճատումը, որը 2022 թ-ից հասել է ընդհանուր երկկողմ առեւտրաշրջանառության առնվազն մեկ երրորդին, ինչը բացասաբար է ազդում դրա ծավալների վրա։

Արտաքին առեւտրի անկումը կապված է վերաարտահանման նվազման հետ, սակայն դա էական ազդեցություն չունի երկրի տնտեության վրա, ասում է էկոնոմիկայի նախարար գեւորգ պապոյանը։ Նա պնդում է՝ չնայած Եվրոպա հայկական արտահանման մեջ պատրաստի արտադրանքի բաժինը ենթադրաբար աճում է, վերաարտահանումը շատ քիչ տնտեսական օգուտ է բերում։ Նրա տվյալներով՝ առեւտրի ընդհանուր 4.2 միլիարդ դոլարի անկումից ավելի քան 3.7 միլիարդ դոլարը բաժին է ընկել զարդերին եւ չմշակված ոսկուն, 185 միլիոն դոլարը՝ պլատինին, իսկ 175 միլիոն դոլարը՝ արծաթին, «այսինքն՝ 4.254 միլիարդ դոլարից գրեթե 4 միլիարդ դոլաը ոսկի է եւ ադամանդների փոքր քանակություն։ Ոսկին՝ չմշակված կամ կիսամշակված փոշի, ներմուծվում է Հայաստան, ապա նույն ձեւով վերաարտահանվում է ԱՄԷ։ Ռուսաստանից եկող ոսկին՝ ձուլակտորների տեսքով, օդային ճանապարհով հասցվում է Հայաստան, վերաորակավորվում հայկական ընկերության կոմից, ապա ուղարկվում ԱՄԷ։ Արդյո՞ք Հայաստանը դրանից օգուտ է քաղում։ «Ոչ, օգուտ չունի»։ «Այստեղ ոչինչ չի ստեղծվում», - պնդում է դա՝ բացատրելով արտաքին առեւտրի անկման պայմաններում շարունակվող տնտեսկան աճը։ «...Հարկային եկամուտները աճում են երկնիշ տեմպերով, զբոսաշրջությունը աճում է երկնիշ տեմպերով, գյուղատնտեսությունը նույնպես արագ զարգանում է։ Այս ոսկու առեւտուրը Հայաստանին ոչինչ չի բերել։ Ընդհակառակը, այն զգալի ռիսկեր է ստեղծում մեր տնտեսության համար։ Եթե սա շարունակվեր, մենք կարող էինք տարբեր պատժամիջոցների ենթարկվել», - բացատրում է նախարարը՝ բացատրելով կառավարության միջոառումների եւ քայլերի տրամաբանությունն ու ուղղությունը։ դրա Եվրոպա արտահանող բիզնեսներին աջակցելու ծրագիրը համարում է հաջողված. այս տարվա հունվարից մինչեւ հունիս ամիսը պատրաստի սննդամթերքի արտահանումն աճել է 56%-ով, իսկ խմիչքների արտահանումը՝ 20%-ով, ինչը նպաստում է ոլորտի հետագա աճին։ Հիշեցնենք՝ 2024-25թթ․ նիկլորի կառավարությունը եւ իշխող քպ կուսակցությունը մեկնարկել են Եվրամիությանը երկրի անդամակցության որոշման ընդունման գործընթացը: Եվ ՌԴ-ի, եւ Հայաստանի իշխանությւնները, մեկնաբանելով այդ որոշումը, նշել են երկու ինտեգրացիոն միավորումներին Հայաստանի միաժամանակյա անդամակցության անհնարինությունը։ Այս տարվա սկզբին Օվերչուկը մատնանշում էր ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշման բացասական ազդեցությունը ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունների վրա։ Նրա խոսքով՝ ռուսական բիզնեսը «դեռեւս 2024ին սկսել է հայկական շուկայում գործառնությունների աստիճանական կրճատումը»։

Բացի այդ, «եվրոպամետ» քաղաքականության շրջանակներում Երեւանում 2024 թ-ի հունվարին հրաժարվեցին 2007 թ-ին ընդհատումներով ռուսական Կովկաս նավահանգստի եւ վրացական Փոթի նավահանգստի միջեւ գործող «Սեւծովյան» լաստանավային երթուղուց, որով փոխադրումները հայ-ռուսական ապրանքաշրջանառության մոտ 20 տոկոսի էին հասնում։  Միեւնույն ժամանակ, 2023 թ-ին հայկական կողմի նախաձեռնությամբ քննարկվել է Կովկաս – Բաթումի նավահանգիստ կանոնավոր զուգահեռ լաստանավային երթուղու եւ Վրաստանի տարածքով Հայաստան դուրս եկող Նովոռոսիյսկ – Բաթում կոնտեյներային ծովային գծի ստեղծումը, սակայն անցյալ տարվանից այդ թեման դադարել է…

Վերոշարադրյալը միանգամայն տեղավորվում է Հայաստանի ներկայիս իշխող դասի կողմից Ռուսաստանի ներկայիս ընկալման մեջ։ Այսպես, ՀՀ նախագահը սեպտեմբերի 11-ին RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ «այժմ բոլորովին այլ հարաբերություններ են Ռուսաստանի հետ՝ գործընկերային։ Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ ոչ թե այնպես է, ինչպես մեծը փոքր եղբոր նկատմամբ, այլ պարզապես գործընկերային հարաբերւթյուններ, ինչին մենք հասել ենք վերջին չորս տարիներին իրականում»։ Ընդ որում՝ Երեւանում «ցանկանում են, որ ռուս գործընկերները հաշվի առնեն մեր երկրի իշխանությոնների ինքնուրույն որոշումները»։ Հայաստանի կառավարությունն «ինքը պետք է որոշի, թե ում հետ, ինչպես առեւտուր անել, աշխատել, դիվանագիտական հարաբերություններ ունենալ»։ Նմանատիպ կարծիք է հայտնում նաեւ ՀՀ վարչապետը...Հայաստանն արդեն 34 տարի անկախ պետություն է, եւ կարեւոր է հասկանալ, որ գործընկրությունը ոչ թե «ամուսնություն» է, այլ ընկերություն, եւ եթե շատ ընկերներ կան, ապա դուք նորմալ մարդ եք: Միջազգային հարաբերությունները գոյություն ունեն, որպեսզի պետությունը հնարավորինս շատ գործընկերներ ունենա»։

Այսպիսով, լիովին հաստատվում է մեր պարբերականի ավելի վաղ արված եզրակացությունը (տես՝ 20250918 Vpoanalytics - Հայաստան. համակարգված շարժվելով դեպի Եվրոպա՝ նիկլորի կառավարությունը փորձում է  Ռուսաստանի «ուղեղը լվանալ» հոդվածը -ԳՄ). ընդունելով «դեպի Եվրոպա» իրավաքաղաքական շարժումը, որը ենթադրում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորում՝ Հայաստանի գործող իշխանությունները փորձում են «ատամներ ցույց տալ» Ռուսաստանին՝ պատկերելով «բազմավեկտորություն» եւ «դիվերսիֆիկացիա»։ Ընտրություններում հաղթելու դեպքում Հայաստանի արտաքին քաղաքակնության առաջնահերթությունը կլինի ինտեգրումը Եվրամիությանը, մինչդեռ Ռուսաստանի հետ հարաբերությունները գտնվում են «կառուցողական վերափոխման» գործընթացում, սեպտեմբերի 20-ին իշխող քպհամագումարում հաստատեց նիկլորը։

 

Ալեքսեյ Բալիեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի