|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նման գրառում է կատարել ֆեյսբուքում. «Վերջերս ակտիվորեն թափ է հավաքում մի նոր, մահացու վտանգավոր հոբբի։ Ռուֆինգի /բառացի՝ տանիք մագլցող/ սիրահար եւ էքստրեմալ իրավիճակները տեսագրող երիտասարդների արկածախնդրությունները լայն տարածում են ստացել սոցիալական ցանցերում, եւ ամեն օր այս մահացու հնարքների նոր հետեւորդներ են ի հայտ գալիս։ Կարծում եմ՝ բոլորս պետք է ուշադիր ու զգոն լինենք այդ մահաբեր երևույթի դրսևորումները կանխելու և դրա ողբերգական հետևանքները բացառելու համար։ Համոզված եմ, որ այս հարցում մեծ դերակատարություն կարող են ունենալ զանգվածային լրատվության միջոցները»։