|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպայի խորհրդից պահանջել է Թուրքիային հեռացնել ԵՄ Մաքսային միությունից։ Ֆրանսիական առաջատար Europe 1 ռադիոն նշել է, որ Մակրոնի կառավարությունը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Փարիզին ուղղված ագրեսիվ դիրքորոշման դեմ նմանատիպ հարված է պատրաստել։
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան Իվ Լե Դրիանն արդեն զգուշացրել է Էրդողանի՝ Արևելյան Միջերկրականում ագրեսիվ քաղաքականության և Էմանուել Մակրոնի դեմ ատելության խոսքերի շարունակման դեպքում Եվրոպայի կողմից պատժամիջոցների մասին։
Ֆրանսիայի կողմից ԵԽ բերված այս առաջարկը կարող է լրջորեն հարվածել թուրքական տնտեսությանը։ Նման որոշման ընդունումը կախված կլինի ԵՄ անդամ պետությունների ղեկավարների միասնական դիրքորոշումից։