|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Բելառուսի փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները հայտարարել են, որ նախազգուշական գործադուլ են կազմակերպում` պահանջելով, որ կառավարությունը դուրս գա Մաքսային միությունից. տեղեկացնում է telegraf.com.ua-ն` վկայակոչելով բելառուսական ԶԼՄ-ներ:
«Պերսպեկտիվա» արհմիության նախագահ Անատոլի Շումչենկան հայտարարել է, որ բելառուս գործարարների ֆորումը որոշել է ստորագրություններ հավաքել համապատասխան խնդրագրի տակ: Ըստ նրա` Մաքսային միության կանոնները մտցվել են` առանց հաշվի առնելու գործարարների կարծիքը, իսկ այդ կանոնները վնաս են հասցնում նրանց գործարար շահերին: Շումչենկան հայտնել է, որ լայնամասշտաբ ակցիան գործարարները պատրաստ են սկսել հուլիսի 1-ից:
Մաքսային միության մեջ մտնում են Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը: Այն ստեղծվել է 2010-ի հունվարի 1-ին: Ռուսական կողմը հայտարարել է, որ կազմակերպության վերջնական նպատակը 2015-ին Եվրասիական տնտեսական միություն ստեղծելն է: