Միասին կարող ենք
կարևոր
679 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-29 20:34
Հասարակություն

ՆԳՆ-ի՝ ընտրություններին մասնակցելու իրավունքի մասին հայտարարությունն անարգանք է դատարանի որոշմանը․ փաստաբան

ՆԳՆ-ի՝ ընտրություններին մասնակցելու իրավունքի մասին հայտարարությունն անարգանք է դատարանի որոշմանը․ փաստաբան

Անցնող շաբաթվա ընթացքում տեղահանված 4 անձ դիմել է դատական պաշտպանության՝ իրենց ընտրական ցուցակներում ներառելու պահանջով, և 4 դիմումից 3-ի պահանջը բավարարվել է։ Այս մասին Արցախի երևանյան ներկայացուցչության առջև ասել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Մյուս դիմումը մերժվել է զուտ միայն այն պատճառով, այն ենթակա է քննության ոչ թե քաղաքացիական, այլ վարչական դատավարության կարգով։ Այսինքն՝ դատարանը չի ասել, թե արցախցին չունի ընտրելու իրավունք։ Իսկ մյուս երեք ակտերով հստակ արձանագրվել է, որ արցախցին, անկախ «070» կոդով անձնագիր ունենալու, քաղաքացիություն ընդունել-չընդունելու հանգամանքից, ունի ընտրելու իրավունք։

Դատարանն ասում է՝ եթե դու այդ մարդուն շնորհել ես ՀՀ քաղաքացիություն կամ այդ մարդն ունի ՀՀ քաղաքացիություն, ապա կառավարության որոշմամբ այն դադարել չի կարող։ Եվ քանի որ սահմանադրությամբ ու Ընտրական օրենսգրքի ուժով ՀՀ քաղաքացին ունի ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք, ուստի արցախցիներն այդ պարզ տրամաբանությամբ կարող են մասնակցել սպասվող ընտրություններին»,- նշել է Երիցյանը՝ ընդգծելով, որ Ներքին գործերի նախարարության տարածած անհեթեթ հայտարարությունը, թե ովքեր կարող են մասնակցել ընտրությանը, ովքեր՝ ոչ, անարգանք է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշմանը։