|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ադրբեջանցի ֆեյսբուքյան օգտատեր Սահին Ուսուբովը ուշագրավ գրառում է կատարել պատերազմի օրերին ադրբեջանական շտապօգնության աշխատանքի և մահացած զինծառայողի հարազատների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի մասին: Գրառման հեղինակը պատմում է, որ հոկտեմբերի 29-ին մարտական գործողությունների ժամանակ սպանված, Յասամալ շրջանի բնակիչ Իսլամով Էլվին Էլչինօղլուի մոր ինքնազգացողությունը վատանում է, ինչից հետո շտապօգնություն են կանչում:
«Մասնավոր կլինիկայի բոլոր մեքենաների զբաղված լինելու պատճառով 2-3 ժամ սպասելուց հետո դիմեցինք Կենտրոնական կլինիկա, բացատրեցինք իրավիճակը հեռախոսը վերցրած օպերատորին: Նա ոչ ցավակցեց, ոչ էլ ասաց Աստված հոգին լուսավորի: Առաջին խոսքն այն էր, որ, ինչպես գիտեք, մեզ վճարելու եք 100 ադրբեջանական մանաթ: Եթե ուզում եք, ուղարկենք: Շտապօգնության մեքենան ուղարկեցին, ժամանակին եկավ, նորից՝ առանց ցավակցական որևէ խոսքի միանգամից հարցրին, թե ով է վճարումը կատարելու: Մենք հնարավորություն ունեինք, տվեցինք: Մի սենյակում 5 հոգի մնացած զոհվածի ընտանիքը պետք է մեռնի՞, ինչ է թե գումար չունի», - գրել է նա:
