|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի բարձր լեռնային Ախպրաձոր գյուղի բնակչուհի, 37-38 շաբաթական հղիի մոտ սկսվել է ծննդաբերական գործունեություն։ Վարդենիսի հիվանդանոցի շտապբուժօգնության մեքենան 22 կմ երկարությամբ դժվարանցանելի հատվածը գրեթե 3 ժամում կարողացել է հաղթահարել կրկին ՀՀ ՏԿԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարների աջակցությամբ։ Մանկաբարձագինեկոլոգիական բրիգադը տեղում զննելով հղիին` ախտորոշել է նախածննդյան կծկանքներ։ Հղին բժշկի ուղեկցությամբ տեղափոխվել է Վարդենիսի հիվանդանոց։