|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ Երևանում շտապօգնությունը սպասարկել է 583 կանչ, որը միջին ցուցանիշ է համարվում: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում նշեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ երեկ տեղացած առատ ձյան հետևանքով որևէ արտառոց դեպք չի գրանցվել, կոտրվածքների կամ ձյան հետևանքով այլ վնասվածքի համար կանչ չի եղել:
«Նախորդ օրը, օրինակ, մարտի 29-ին, 655 կանչ է գրանցվել, այսինքն` երեկ կանչերի թվի աճ չի արձանագրվել: Ինչպես միշտ, կանչերը հիմնականում եղել են սիրտ-անոթային հիվանդությունների, մրսածության, ջերմության համար»,- ասաց Ստեփանյանը: