|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունվարի 30-ին Արցախի զորամասերից մեկի հրաձգարանում մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները, այսօր առավոտյան փակել էին Արմավիր-Երևան մայրուղին: Զինվորի մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին հարազատները չեն հավատում:
Ոստիկանները փակել էին Արմավիր-Երևան մայրուղին, թույլ չտալով, որ մահացած զինծառայողի հարազատները մայրաքաղաք գան:
Դեպքի վայրում է նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Մահացած զինծառայողի հարազատներն ու ոստիկանները բախվեցին, քաշքշուկ տեղի ունեցավ:
6 ամսվա ծառայող Վահրամի հարազատները պնդում են՝ կատարվածը սպանություն է: