Միասին կարող ենք
կարևոր
1645 դիտում, 49 րոպե առաջ - 2026-05-29 22:24
Հասարակություն

Փրկարարներին չի հաջողվել գտնել 6-ամյա փոքրիկներին. նրանց հայտնաբերել է գյուղի այլ երեխա

Փրկարարներին չի հաջողվել գտնել 6-ամյա փոքրիկներին. նրանց հայտնաբերել է գյուղի այլ երեխա

Ինչ պայմաններում են հայտնաբերվել Չկալովկա բնակավայրի 6-ամյա երկու երեխաները, որոնք երեկ՝ ժամը 15:15-ին, դուրս էին եկել տնից և չէին վերադարձել, «Փաստինֆոն» պարզել է բնակավայրի վարչական ղեկավար Վահրամ Կարապետյանից։

Նրա խոսքով՝ երեխաները դուրս են եկել տնից և շարժվել դաշտի ուղղությամբ, որտեղից այլևս տեսախցիկները չեն ֆիքսել նրանց տեղաշարժը։

«Երեխաները դուրս են եկել ու շարժվել դաշտի կողմը, այդտեղից արդեն տեսախցիկները չեն ֆիքսել, թե որ կողմ են գնացել։ Ամբողջ գյուղն ու ԱԻՆ-ը որոնողական աշխատանքներ են իրականացրել դաշտի և լճի հատվածում, կիրառվել են նաև դրոններ, սակայն երեխաներին այդպես էլ չէին գտել»,- նշել է նա։

Կարապետյանի փոխանցմամբ՝ երեխաներին ի վերջո հայտնաբերել է գյուղի երեխաներից մեկը։
«Մոտ չորս ժամ անց գյուղի երեխաներից մեկը նկատել է, որ մանկապարտեզի վարագույրները շարժվում են։ Ստուգելուց հետո պարզվել է, որ երեխաները մանկապարտեզում են»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում: