|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կարսեցի գրող Իսա Յըլմազը հայտնել է, որ Կարսի շրջանում, բացի Կարսի ամրոցից, պատմական այլ կառույց չի մնացել. տեղեկացնում է Haberler-ը:
CIHAN լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում «Մի հայի դի» վեպի հեղինակը նշել է, որ Կարսում հատկապես վերջին տարիներին ավերում են հին կառույցները, տները, բաղնիքները, ամրոցները և դրանց փոխարեն շենքեր կանգնեցնում: Գրողի խոսքով՝ այսպես շարունակվելու դեպքում Կարսից հիշատակ մնալու է ընդամենը Կարսի ամրոցը:
«Մշակույթի նախարարությունն անհապաղ պետք է իր պաշտպանության տակ վերցնի Կարսի պատմական տներն ու գրանցի դրանք: Հակառակ դեպքում` ոչ շատ ուշ ժամանակներում Կարսում ֆիլմ նկարահանելու համար բնական ոչ մի ժառանգություն չի մնալու: Կարսի պատմական դրախտը վերածվելու է դժոխքի»,- ասել է Յըլմազը: