|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր կառավարության նիստից առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ցավակցությունը հայտնեց մեծանուն հայ բարերար Քըրք Քըրքորյանի մահվան կապակցությամբ:
«Բոլորս ցավ ապրեցինք` լսելով Հայաստանի ազգային հերոս, հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկի՝ Քըրք Քըրքորյանի մահվան բոթը: Մարդ, ով մեծ ներդրում ունի ՀՀ տնտեսության զարգացման, երկրում մեծ թվով ծրագրերի իրականացման գործում, բարերար, ով Հայաստանի համար ծանրագույն պահերին միշտ եղել է մեր ժողովրդի կողքին: Քըրք Քըրքորյանը ստեղծող, արարող հայի տեսակ էր, ով վայելում է ինչպես հայերի, այնպես էլ օտարերկրացիների հարգանքը: Մեր բոլորիս անունից ցավակցում ենք մեծ հայի ընտանիքին, հարազատներին»,- ասաց վարչապետը:
Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին բարերարի հիշատակը: